Հղիություն, ծննդաբերություն
|
Դիսբակտերիոզը հղիության շրջանում
Սխալ սննդակարգ, խրոնիկ սթրեսներ, հակաբիոտիկների չարաշահում, վատ էկոլոգիա` այս ամենը մեգապոլիսների բնակիչների անբաժան մասնիկներն են: Աղիների միկրոֆլորայի խախտումները այդ բացասական գործոնների բազմաթիվ հետևանքներից են: Այսօր մենք կպատմենք հղիության շրջանում դիսբակտերիոզի ախտորոշման և բուժման մասին:
Ինչի համար է՞ անհրաժեշտ միկրոֆլորան
Մարդու օրգանիզմում բնակվում են մոտ 300 տեսակի բակտերիաներ: Որոնցից օգտակարները լակտո- և բիֆիդոբակտերիաներն են, որոնք հսկում են պաթոգեն միկրոբների քանակը և պաշտպանում են օրգանիզմը զանազան վարակներից, մասնակցում սննդի մարսողության մեջ, երկաթի, վիտամինների և յուղերի յուրացամանը:
Երբ «միկրոբային բալանսը» խախտվում է, օրգանիզմում ակտիվորեն զարգանում են պաթոգեն միկրոօրգանիզմեր, իսկ օգտակար բիֆիդո- և լակտոբակտերիաները մահանում են, խախտվում է նյութափոխանակությունը, արյան մեջ անցնում են նեյրոտոքսիններ, կանցերոգեններ և լյարդային տոքսիններ: Տեղային իմունիտետը դիսբակտերիոզի ժամանակ խախտվում է, նվազում է հակավարակային պաշտպանությունը և թույլ օրգանիզմը անպաշտպան է դառնում վտանգի նկատմամբ:
Դիսբակտերիոզի պատճառները
Հակաբիոտիկներ
Բացի վտանգավոր հիվանդագին բակտերիաներից հակաբիոտիկները ոչնչացնում են նաև միկրոօրգանիզմները, որոնք անհրաժեշտ են միկրոֆլորայի ընդհանուր բալանսը պահպանելու համար:
Ոչ ռացիոնալ սնունդ
Ցավոք, ոչ բոլորը կարող են թույլ տալ իրենց օգտործել օրգանապես մաքուր սնունդ: Շատերը օգտագործում են հավելումներով լի սնունդ, ինչը իր հերթին զգացնել է տալիս:
Կենցաղային սարքավորումների ճառագայթում
Բժիշկների մեծամասնությունը կարծում է, որ այս գործոնը նույնպես բացասական է ազդում միկրոֆլորաի վիճակի վրա: Ինչպես դիսբակտերիոզի պատճառ, այնպես էլ հետևանք կարող են լինել գաստրիտը և ստամոքս-աղիքային այլ հիվանդություններ, աղային և հորմոնային նյութափոխանակման խախտումներ, ալերգիա և այլն:
Ախտորոշում
Հնարավոր բոլոր խրոնիկ հիվանդությունները ցանկալի է «բուժել» բեղմնավորմոն պլանավորումից առաջ, այլ ոչ թե հետո: Հղիության ընթացքում անհրաժեշտ է հնարավորության դեպքում հրաժարվել բոլոր դեղամիջոցներից, հատկապես հակաբիոտիկներից:
Մեծ նշանակություն ունի նաև մայրիկի ճիշտ սնվելը` ընդորում դա ապահովում է երեխայի ներարգանդային նորմալ զարգացումը: Խնդրեք բժիշկին նշանակել հատուկ վիտամինային համալիր նախատեսված հղիների համար:
Բուժում
Հաստ աղիքի միկրոէկոլոգիայի վերականգնման արդյունավետ միջոցներից են պրեբիոտիկները: Այդ դեղամիջոցների եզակի հատկությունը օգտակար բակտերիաների բազմացման խթանումն է:
Բացի դեղամիջոցների օգտագործումից ստամոքս-աղիքային տրակտի միկրոֆլորան կարգավորելու համար, անհրաժեշտ է նաև հետևել սննդին: Բալանսը վերականգնելու համար անհրաժեշտ է օգտագործել սննդային մանրաթելով (գլյուկոզայի հազարավոր մոլեկուլներից բաղկացած պոլիմերներ) հարուստ մթերք: Սննդակարգը պետք է ներառի թեփով հաց, կարմիր հաղարջ, մասուր, չիր և մաղադանոս, վարսակի ալյուր, գազար և սև սալոր:
|
Կարդացեք նաև
Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...
Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...
Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...
Առաջին եռամսյակում Ձեզ հարկավոր չէ որևէ ավելորդ բաժին ուտել։ Երկրորդ եռամսյակում անհրաժեշտ կլինի օրական լրացուցիչ 340 կալորիա, իսկ երրորդ եռամսյակում՝ օրական շուրջ 450 կալորիա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն